12/10/2019 09:58
«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ և ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։ Աղբյուրը պնդում էր, որ երկուշաբթի դիմումը հրապարակվելու է։
Հետո մեզ իշխանական աղբյուրից զգուշացրին, որ առաջիկայում նման «ուտեչկաներ» շատ են լինելու։ Իշխանությունների թիրախում այլևս լրատվամիջոցներն են, որոնց խփելու են «ֆեյք-նյուզերի» հողի վրա։ Եվ հիմա որոշ «մուտիլովշչիկներ» փորձում են «սարքել» լրատվամիջոցների գլխին, որ մամուլի դեմ քայլեր ձեռնարկելու միջավայր ձևավորեն ու գործի անցնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։