12/10/2019 10:14
«Ժամանակ». Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին:
Հենց այդ համագումարի ժամանակ էլ կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու:
Համագումարում կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը: Արցախի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նախագահականի հետ միաժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։