12/10/2019 10:20
«Ժողովուրդ». Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն առաջիկայում կհրավիրի ԳՇ պետ Արտակ Դավթյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հոկտեմբերի 11-ին ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը նիստ էր հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր փակ-գաղտնի նիստի մանրամասները ճշտել: Գրել էինք, որ մեր տեղեկություններով` երեկ նիստին քննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը մասնակից է եղել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին:
Եվ, ահա, ըստ մեզ հասած նոր լուրերի` ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը առաջիկայում ԱԺ է հրավիրելու ԳՇ պետ Արտակ Դավթյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։