12/10/2019 11:23
ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային միկրոավտոբուսում երկու ռումբի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ամերիկյան «SITE Intelligence Group»-ը, որը վերահսկում է ծայրահեղականների տեղեկատվական գործունեությունը:
Ավելի վաղ, ՍԱՀ-ում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը հայտարարել էր, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.25-ին Սիրիայի հարավում գտնվող Դերյա նահանգում, զինյալները 20 րոպե տարբերությամբ երկու ռումբ են պայթել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային ծառայության միկրոավտոբուսի վրա:
Ռուսական զորքերից տուժածներ չկան: