12/10/2019 13:18
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։