12/10/2019 13:43
ԱՄՆ-ում մանացել է դերասան Ռոբերտ Ֆորսթերը
Լոս Անջելեսում 78 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Ֆորսթերը: Այդ մասին հայտնում է «Hollywood Reporter»-ը՝ հղում անելով նրա գործակալին:
Հրապարակման համաձայն՝ դերասանը մահացել է տանը: Մահվան պատճառն ուղեղի քաղցկեղն էր:
Ռոբերտ Ֆորսթերը հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաուն» ֆիլմում Մաքս Չերրիի դերով, որի համար նա առաջադրվել է «Օսկարի»՝ «Երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերի» համար: