12/10/2019 11:00
Թուրքիայի ՊՆ. Սիրիայի գործողության ընթացքում 415 գրոհային է ոչնչացվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունների սկսվելուց ի վեր 415 գրոհայինի ոչնչացման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողության ընթացքում վնասազերծվել է 399 «ահաբեկիչ»:
«Գիշերն անցկացված «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ Եփրատից արևելք, հաջողված էր: Օդային և ցամաքային գրոհներ են իրականացվել PKK / PYD-YPG ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի», - ասվում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ: