14/10/2019 20:36
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։
«Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Գոգբաշյանը դեսպան էր նշանակվել օգոստոսին և իր պաշտոնավարումը պետք է սկսեր սեպտեմբեր ամսվա ընթացքում։