14/10/2019 18:22
Աթամբաևին հարկադրաբար դատարան կբերեն դատավարությունը բոյկոտելու փորձից հետո
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը և համապատասխան գրավոր հայտարարություն Է արել: Դատարանը նրան հարկադրաբար բերման ենթարկելու որոշում է ընդունել, հայտնել է փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
Հարկադրաբար բերման ենթարկելու հանձնարարությունը տրված է պահակային ծառայությանը։ Դատավարության հաջորդ նիստը կկայանա երեքշաբթի, ավելացրել է նա:
Ավելի վաղ այն մասին, որ Աթամբաևը բոյկոտ է հայտարարել դատարանին և հրաժարվել է ներկա գտնվել դատավարությանը, հայտնել Էր փաստաբան Զամիր Ժոոշևը: Նրա խոսքով՝ նախկին նախագահը դատը համարում է անօրինական: Աթամբաևի պաշտպանությունն այն կարծիքին է, որ դատին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ նախկին նախագահի հայտարարությունը բավարար էր, որպեսզի դատավարությունն անցկացվի առանց նրա, նշել է Սլեսարյովը:
Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով 19 մարդ է անցնում: Նրանցից 14-ն ընդունել են իրենց մեղքը և հետաքննության հետ գործարքներ են ստորագրել: