14/10/2019 17:54
«Բարսելոնան» պատրաստ է Սեմեդին առաջարկել նոր, բարելավված պայմանագիր
«Բարսելոնան» մտադիր է պահել պաշտպան Նելսոն Սեմեդին:
Կատալոնացիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 25-ամյա պորտուգալացու հետ բարելավված պայմաններով: Ակումբի հետ Սեմեդի գործող պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2022 թվականի հունիսը:
Անցած ամռանը, պաշտպանի գործակալ Խորխե Մենդեսը տեղեկացրել է «Բարսելոնային» «Ատլետիկոյի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին»: Նրան հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: