14/10/2019 17:21
Ստոլտենբերգ. Սիրիայում Թուրքիայի գործողությունը սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:
«Ուրբաթ ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության և տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման և մարդկանց էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ և մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ», - ասել է Ստոլտենբերգն ու ավելացրել.
«Անմիջական անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից»: