14/10/2019 14:45
Լյուքսեմբուրգը տեսնում է ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիք՝ Թուրքիայի գործողությունների պատճառով
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը, որն իրականացվում է Սիրիայի հյուսիսում, սպառնում է Դաշինքի անվտանգությանը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց այսօր առավոտվանից գործում է քրդերի կոալիցիայի և Սիրիայի նախագահի կոալիցիան», - ասել է նա՝ արտգործնախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստին ժամանելուն պես:
Ըստ Ասելբորնի՝ Վաշինգտոնի պայմանագրի հինգերորդ հոդվածում ասվում է, որ եթե ՆԱՏՕ-ի մի երկիր հարձակման է ենթարկվում, ապա դաշինքի մյուս երկրները պետք է նրան օգնեն:
«Պատկերացրեք, եթե Սիրիան կամ նրա դաշնակիցները արձագանքեն և հարձակվեն Թուրքիայի վրա: Սա սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգության համար», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС-ը: