14/10/2019 15:41
Թրամփ. Չինաստանն արդեն կատարում է ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն արդեն կատարում է Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները:
Սպիտակ տնից նշել են, որ Չինաստանի հետ գործարքի պայմանն ամերիկյան գյուղարտադրանքի անհապաղ գնումն է մեծ քանակությամբ՝ «չսպասելով երեք-չորս ամիս հետո գործարքի կնքմանը»։
«Չինաստանն արդեն սկսել է գնել գյուղատնտեսական արտադրանք մեր մեծ հայրենասեր ֆերմերներից», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը խոստացել է «ավարտել գործարքի մասշտաբային առաջին փուլը» և սկսել բանակցությունների երկրորդ փուլը։