14/10/2019 11:13
Թրամփը Թուրքիայի ու քրդերին կոչ է արել թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից:
«ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԻՊ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր Էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ», - գրել Թրամփն Twitter-ի իր էջում:
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: