14/10/2019 15:54
Էկվադորում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվն ավելացել է
Էկվադորում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է յոթի, 1340-ը՝ վիրավորվել են, հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ մահացածի մասին: РИА Новости-ն պաշտոնական տվյալներ չունի զոհերի այս թվի վերաբերյալ:
«Ձերբակալվել է 1152 մարդ, յոթը զոհվել են, 1340 մարդ վիրավորվել է», - ասված է կազմակերպության Twitter-ի էջում:
Տվյալները վերաբերում են հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածին:
Էկվադորի գլխավոր դատախազությունը բողոքի ցույցերի ֆոնին, որոնք չեն դադարում ավելի քան մեկ շաբաթ, սկսել է կիրառել «ահաբեկչություն» հոդվածը նրանց նկատմամբ, ովքեր սպառնում են մարդկանց կյանքին և վնասում պետական գույքը: