14/10/2019 14:28
Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Սիրիայում Թուրքիայի գործողություններին չաջակցելու համար
Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերները պետք է օգնեն Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Տեսականորեն, ՆԱՏՕ-ի անդամները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, բայց նրանք ակտիվ դիրք չեն գրավում այս հարցում», - ասել է նա:
ՆԱՏՕ-ի անդամներից շատերն ավելի վաղ Անկարային կոչ էին անում դադարեցնել այդ գործողությունը, իսկ եվրոպական որոշ երկրներ արդեն արգելք են դրել Թուրքիային զենք մատակարարելու վրա: