15/10/2019 16:30
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ. Ադրբեջանը հսկայածավալ ինժեներական աշխատանքներ է կատարել. Բալասանյան
Ադրբեջանին ձեռնտու է եղել, որ սահմանային լարվածությունը զրոյանա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Ոմանք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածութունը թուլացել է: Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանի ձեռնտու է եղել, որ սահմանին լարվածությունը զրոյանա», - ասաց Բալասանյանը։
Նա նշեց՝ պետք է տեսնել ղարաբաղա-ադրբեջանական սահմագծում, ինչպիսի ինժեներական աշխատանքներ է տարել Ադրբեջանը։
«Այն է՝ պաշտպանողական մարտ վարելու, հարձակողական մարտ վարելու, հակահարձակողական մարտ վարելու, օդային դիտարկում, ցերեկային դիտարկում, գիշերային դիտարկում։ Կտեսնեք ու համոզված կլինեք, որ Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ կոչեցյալը հակահայ, վտանգավոր, մեր անվտանգությունը խաթարող պայմանավորվածություն է եղել», - ասաց Բալասանյանը։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ։