15/10/2019 13:53
Դատարանում վիրավորեցին Քոչարյանի փաստաբանին. կարգադիչների լռությունը վերջինիս հանեց հունից (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները վիրավորական արտահայտություններ էին անում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հասցեին։
Կարգադրիչները, սակայն, ոչ մի կոչ կամ հորդոր չէին անում, ինչը հունից հանեց պաշտպանին։
«Ինչի՞ համար եք դուք այստեղ, որ ով ինչ ուզի դուրս տա՞», - դիմելով կարգադրիչներին՝ ասաց Ալումյանը։
«Կամ դուք միջոցներ կձեռնարկեք, որ այսպիսի բաներ դուրս չտան, կամ եթե դուք այսպես կանգնելու եք ու այս ամեն ինչը լսեք, ես այդ նույն բառերն ուղիղ եթերով ասելու եմ ձեր ամենաբարձրաստիճան վերադասի հասցեին», - ասաց Հայկ Ալումյանը։