15/10/2019 09:06
«Հրապարակ». Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի մասին Աշխաբադում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձևաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, և ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին ևս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»:
Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել է»: Հրապարակվել է ընդամենը, որ խոսել են, ուրիշ ոչինչ: «20 տարի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, ավելի շատ բա՞ն եք լսել․ բանակցային պրոցեսը ենթադրում է, որ խորհրդապահական տարրը պահպանվի»:
Վերջին շրջանում փորձագիտական շրջանակները խոսում են բանակցային ֆորմատի փոփոխության մասին` «տետ ա տետ» ֆորմատը կարծես սկսել է փոխարինել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատին․ այդպե՞ս է։ «Ոչ, ոչ, չեմ կարծում, որ այդպես է»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: