15/10/2019 16:42
Կատալոնիայում ավելի քան 130 մարդ է տուժել անկարգություններում
2017 թվականին անկախության անօրինական հանրաքվեի գործով կատալոնական քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի Գերագույն դատարանի որոշման հետևանքով սկսված անկարգությունների շրջանակում 130 մարդ է տուժել, հայտնում է «Pais» թերթը:
Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի 9 անջատականների այսօր դատապարտել է 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման:
Առավել ծանր պատիժը՝ 13 տարի, ընտրվել է Կատալոնիայի անջատականների շարժման ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկուերասի նկատմամբ: Դատապարտված անջատական առաջնորդներից 4-ին դատարանը մեղադրել է նաև հանրային միջոցները մսխելու մեջ:
Եվս 3-ը մեղադրվել են հասարակական անդորրը խախտելու համար և պայմանական պատժաչափի են դատապարտվել:
Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի լիդերներին մեղավոր չի ճանաչել ծանրագույն պատիժ ենթադրող՝ ապստամբության հոդվածով: