15/10/2019 13:06
Թուրքիան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի և Ֆաթիհ Դոմնեզի, նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ, ասվում է նախարարության կայքում:
Համաձայն գերատեսչության կողմից տարածած հաղորդագրության՝ ամերիկյան կողմն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել այն բանի համար, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, նաև ապակայունացնում են տարածաշրջանը՝ ոչնչացնելով ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) կործանման ռազմարշավը»:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում նաև հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, նաև պետական ընկերությունների դեմ: «Միացյալ Նահանգները կստիպեն Թուրքիայի կառավարությանը պատասխանատվություն կրել թուրք զինվորականների բռնությունների սաստկացման համար, ինչը սպառնում է անմեղ քաղաքացիական անձանց անվտանգությունն ու ապակայունացրել է տարածաշրջանը»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է ԱՄՆ ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքերը: