15/10/2019 11:10
Սիրիայի քրդերին կարող է պաշտպանել թեկուզ Նապոլեոն Բոնապարտը. մենք հեռու ենք. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:
«Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից գտնվում ենք 7 հազար մղոն հեռավորության վրա», - «Թվիթերի» իր էջում գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ահաբեկչական «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից հետո ամերիկյան զորքը հիմնականում դուրս է բերվել Սիրիայից:
«Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և կռվեն Թուրքիայի հետ սեփական հողերի համար: Ես ասել եմ գեներալներին. ինչու՞ մենք պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար, պաշտպանենք մեր թշնամու հողերը», - նշել է ԱՄՆ նախագահը: