15/10/2019 15:50
Արտաշատում դպրոցի բուֆետում վաճառվող սննդից թունավորվել է 19 երեխա. քրգործ է հարուցվել
Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։
«Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները», - հայտնեց Նաիրա Հարությունյանը։