15/10/2019 11:00
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։
Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել):
Հիշեցնենք՝ Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։