16/10/2019 11:50
Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, և այդ հրավերն ընդունվել է, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների և Սիրիայի կառավարության զինուժերի միջև բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:
Բացի այդ, Պուտինը և Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին և մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնևում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը:
Նախագահները նաև հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: