16/10/2019 17:10
Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել երեկ զոհված ոստիկանի ընտանիքին։ Գրառման մեջ նշված է.
«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»։