16/10/2019 11:30
Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:
Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:
Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման էր ենթարկվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: