16/10/2019 10:26
Երևանում ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման է ենթարկվել
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։
«Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում է ՀՀ ոստիրկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: