16/10/2019 15:55
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի նկատմամբ հոգեբանական խոշտանգումներ են կիրառվել, հաղորդում է «Интерфакс»-ը:
Մելցերն ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Էկվադորը հրաժարվել են գործի քննությունից:
Նա նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում շահագրգիռ երկրներին դադարեցնել ճնշումը Ասանժի վրա և հարգել նրա իրավունքները:
Ըստ Մելցերի՝ բրիտանական բանտում Ասանժին այցի ընթացքում նա համոզվել է, որ նա իրոք երկար ժամանակ ենթարկվել է «հոգեբանական խոշտանգումների»: