16/10/2019 15:09
Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ
Հոնկոնգյան ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2,2 հազար մարդու, որոնք մասնակցել են ամռան սկզբից սկսված 400 հակակառավարական ցույցերին, հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը՝ տեսաուղերձի ժամանակ:
Լամը պետք է քաղաքական ելույթով հանդես գար Օրենսդիր ժողովում, սակայն ընդդիմադիր խորհրդարանականները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ՝ վանկարկելով բողոքական կարգախոսներ և կոչ անելով Լամին հրաժարական տալ:
Արդյունքում, Հոնգկոնգի վարչակազմի ղեկավարը լքել է հանդիպումների սենյակը և տեսաուղերձով դիմել հատուկ վարչական շրջանի բնակիչներին: