16/10/2019 11:46
ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշն այս տարի 86.7 միլիարդ է. ՊԵԿ նախագահ
2018 թվականի 9 ամիսների կատարողականը եղել է 887 միլիարդ 700 միլիոն դրամ։ 2019 թվականի 9 ամիսներով մենք ունենք 1 տրիլիոն 79 միլիարդ դրամ, կամ բացարձակ թվով՝ 191.5 միլիարդ դրամով գերակատարում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշը նախորդ տարվա 9 ամիսներին եղել է 72.5 միլիարդ, այս տարի՝ 86.7 միլիարդ։ Հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք նախորդ ժամանակաշրջաններում գանձված կանխավճարների հաշվին»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների թեմային՝ Դավիթ Անանյանը նշեց, որ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում տպվել է 85 միլիոն 499 հազար 795 ավել ՀԴՄ կտրոն կամ, նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ, 37.7 տոկոսով ավելի։