16/10/2019 12:13
Կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում. Դավիթ Անանյան
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ստուգման ցուցակում ընդգրկել ենք 900 հարկ վճարողի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Ստուգման հանձնարարագրեն այսօրվա դրությամբ 1004-ն են, ավարտված ստուգումները 701-ն են, որից 550-ը դարձել են անբողոքարկելի, իսկ բողոքարկված ստուգման ակտերը 151-ն են, 303 ստուգում գտնվում է ընթացքի մեջ։ 701 ստուգմամբ պետական բյուջե առաջադրվել է ավելի քան 58 միլիարդ դրամ ավելի պարտավորություն, 550 անբողոքարկելի ակտերով արձանագրված գումարը 2 միլիարդ 630 է, դեռևս անբողոքարկյելի չդարձած 151 ստուգման ակտերով գումարը կազմում է ավելի քան 55,8 միլիարդ»,- տեղեկացրեց պաշտոնյան։
Դավիթ Անանյանը միաժամանակ նշեց, որ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում՝ լուծարային ստուգումներ, չգրանցված աշխատողների ստուգում, ելակետային տվյալներ, ակցիզային դրոշմանիշներ և այլ։