16/10/2019 09:38
«Ժամանակ». Սիրիահայերը հրաժարվել են վերաբնակվել՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն
«Ժամանակ» թերթը գրում է.
«Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ:
Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն:
Հայերով բնակեցված թաղամասերը դեռևս ռմբակոծության չեն ենթարկվել, թեև հրետակոծության ձայները լավ լսելի են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։