16/10/2019 14:28
Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Ցնցումները գրանցվել են 19.42-ին (Երևանի ժամանակով 23.42): Էպիկենտրոնը գտնվել է նահանգիկ ենտրոնական մասում գտնվող Սան Բենիտո շրջանից 16 կմ հարավ-արևելք: Օջախը 9,7 կիլոմետր խորության վրա էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: