16/10/2019 18:40
Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային
Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության մատակարարումները Թուրքիային Սիրիայում ռազմական գործողության պատճառով, տեղեկացնում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։
«Վերջին իրադարձությունների համատեքստում Կանադան ժամանակավորապես դադարեցրել է նոր արտահանումները Թուրքիա, դրանք հիմնականում վերահսկվող ռազմական սարքավորումներ են», - գրում է գործակալությունը՝ մեջբերելով ԱԳՆ հայտարարությունը: