16/10/2019 15:16
Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ
Մեքսիկական Հյերեյրո նահանգում բանակային ստորաբաժանման վրա զինված խմբավորման հարձակման հետևանքով մեկ զինծառայող և 14 քաղաքացիական անձ է զոհվել: Facebook-ում այս մասին հայտնել է ՊՆ շտաբի ներկայացուցիչ Ռոբերտո Ալվարեսը:
«Զինված խումբը հարձակվել է Պաշտպանության նախարարության մի ստորաբաժանման վրա, որի հետևանքով զոհվել է զինծառայող, ինչպես նաև 14 զինված քաղաքացիական անձ», - ասել է Ալվարեսը:
Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայրում աշխատում է մեքսիկացի գլխավոր դատախազ Խորխե Բարիլան: