16/10/2019 15:38
«Պոբեդան» 40 տոկոսով կավելացնի արտասահմանից Ռուսաստան թռիչքների արժեքը
«Պոբեդա» ավիաընկերությունը 25 եվրոյով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի Ռուսաստան՝ պայմանավորված նրանց գնի մեջ օդանավակայաններում հաճախորդների գրանցման ծախսերի ներառմամբ:
Այս մասին հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան
««Պոբեդա» ավիաընկերությունը 25 եվրոյով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի Ռուսաստան: Դա տեղի կունենա հոկտեմբերի 28-ից», - հայտարարել է Սելիվանովան:
Նա նշել է, որ միջազգային չվերթների համար «Պոբեդա» ընկերության ավիատոմսերի միջին գինն անցած ձմեռային սեզոնին կազմում էր 4500 ռուբլի: Այսպիսով, տոմսերը կթանկանան միջինում 40 տոկոսով: