16/10/2019 19:25
Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքքա քաղաք: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ռազմադաշտային մի աղբյուր:
Ըստ գործակալության զրուցակցի՝ կառավարական զորքերը տեղակայել են իրենց դիտակետերը:
2014 թվականին Ռաքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, քաղաքը փաստորեն դարձել էր զինյալների միջնաբերդը:
2017 թվականի հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» բազմամսյա գործողության արդյունքում, որին աջակցում էր միջազգային կոալիցիայի օդուժը, քաղաքն ազատագրվեց:
Համատարած ռմբակոծումների և ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների ընթացքում Ռաքքան ավերվեց:
Քաղաքը մինչ այժմ վերականգնված չԷ: Սիրիայի ԱԳ նախարարությունը Ռաքքայի ազատագրման համար կոալիցիայի գործողությունները որակել էր որպես ցեղասպանություն: