16/10/2019 13:49
ԱՄՆ-ն Իրանի դեմ կիբերհարձակում է իրականացրել
Միացյալ Նահանգներն Իրանի դեմ կիբերտարածքում գաղտնի գործողություն է իրականացրել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակում է կատարվել, որի հետևում, ըստ Վաշինգտոնի՝ Թեհրանն է, հայտնում է Reuters- ը հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին:
Գործակալության զրուցակիցների խոսքով ՝ գործողությունն իրականացվել է սեպտեմբերի վերջին և ուղղված էր Թեհրանի՝ «քարոզչություն» տարածելու կարողության դեմ: Աղբյուրներից մեկը նշել է, որ հարձակումը «ֆիզիկապես ազդել է» սարքավորումների վրա, սակայն նա չի ներկայացրել ավելի մանրամասն տվյալներ:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ կիբերհարձակումների մասին լուրերը: