16/10/2019 19:33
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 948 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 413 մարդ (124 կին, 214 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 535 մարդ (161 կին, 273 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ օրում բնակության մշտական վայր է վերադարձել Սիրիայի 3 քաղաքացի: