16/10/2019 14:56
Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը մեծ ներդրում կբերի Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում:
Երկու ղեկավարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան: Կողմերը հեռախոսով քննարկել են Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողությունը:
«Մեր նախագահն իր ռուս գործընկերոջն ասել է, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունը , ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի գործում ունեցած ներդրումը, լուրջ նպաստ կբերի նաև Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական կարգավորման գործընթացի պահպանման գործում», - ասված է Էրդողանի վարչակազմի հաղորդագրության մեջ: