16/10/2019 18:50
Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի ուժերը բանտից ազատում են ԻՊ գրոհայիններին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժերին մեղադրել է Սիրիայի թուրքական գործողության արդյունքում գերեվարված ԻՊ գրոհայիններին բանտերից ազատելու համար:
«YPG-ն ձերբակալված ԻՊ ահաբեկիչներին օգտագործում են որպես բանակցություններում կարևոր խաղաքարտ, և նրանց սկսել են ազատել բանտերից», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու մասին, որն, ըստ նրա, ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: