16/10/2019 19:11
Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.37-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի 15.37): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաոքաղաքից 62 կմ հարավ-արևելք:
Օջախը 20 կմ խորությամբ էր:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: