16/10/2019 14:05
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում, Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է «Արցախպրես»-ը։
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում նախատեսում ենք։ Այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպելու այդ հանդիպումը»,- ասել է Ի. Պոպովը: