17/10/2019 18:56
Անկարան Սիրիայում քրդերին մեղադրում է արգելված զենք օգտագործելու համար
Թուրքիայի զինված ուժերն արգելված և քիմիական զենք չունեն, Անկարան տեղեկություններ ունի, որ դրանք օգտագործում են Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերը՝ սադրանքի նպատակով, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:
«Մենք մեր զինանոցում քիմիական և արգելված զենքեր չունենք: Բայց մենք տեղեկություններ ունենք, որ ահաբեկչական կազմակերպությունն օգտագործում է նման զենքեր, և դրա մեղքը փորձում է մեզ վրա բարդել, նրանք փորձում են ստվեր գցել Թուրքիայի վրա կեղծ լուրերով», - Աքարի խոսքերն է մեջբերում NTV- ն: