17/10/2019 19:05
Իրաքից հայտնել են Սիրիայից ԻՊ-ի գրոհայինների ձերբակալման մասին
Իրաքի ՊՆ ղեկավարը հայտարարել է«Իսլամական պետության» մի քանի ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք Սիրիայից փախել են Իրաք, հայտնում է INA-ն:
«Սիրիայից փախած ԻՊ-ի մի քանի գրոհայիններ ձերբակալվել են Իրաքի տարածքում», - մեջբերում է գործակալությունը նախարար Նաջահ Աշ-Շամրիի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ձերբակալության մանրամասներն իրաքյան կողմը չի հայտնում:
Չորեքշաբթի նախարարը ծանոթացել է Սիրիայի և Իրաքի սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ սահմանն ապօրինաբար հատողները շարունակելու են հետապնդվել, իսկ նման դեպքերի կասեցման համար սահմանի հսկողությունն ուժեղացվել է:
Ավելի վաղ Սիրիայի քրդական ինքնավարությունը հայտարարել էր, որ 785 արտասահմանցիներ, որոնք կապված են ԻՊ-ի հետ, Թուրքիայի գործողությունների արդյունքում փախել են բանտից: