17/10/2019 12:39
Կատալոնիայում բողոքների երրորդ օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է տուժել
Կատալոնիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում չորեքշաբթի առնվազն 41 մարդ է տուժել, հայտնել է 20minutos թերթը հղում անելով իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների տվյալները:
Ինչպես նշում է հրատարակությունը հղում անելով ինքնավարության արտակարգ օգնության ծառայության տվյալներին, առավել մեծ թվով մարդիկ են տուժել Բարսելոնայում, որտեղ բուժօգնության է դիմել 28 հոգի:
Եւս հինգ մարդ տուժել է Ժիրոնայում: «Առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել Կատալոնիայի ամբողջ տարածքում տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով»,-ասված է Twitter-ում ինքնավարության իրավապահ մարմինների՝ Mossos de Escuadra-ի Twitter-ում:
Հրատարակության տվյալներով՝ ընդամենը չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ: Հաղորդվում է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, նաև հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ:
Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին: