17/10/2019 19:35
Մարին լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
«Ազգային միավորման» ղեկավար Մարին լե Պենը մտադիր է 2022 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, եթե ստանա կուսակցության կողմնակիցների աջակցությունը: Այդ մասին նա հայտարարել է «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ամբողջ կյանքում ցանկացել եմ տեսնել, թե ինչպես Է երկիրն ազատվում խնդիրներից: Միայն «Ազգային միավորման» առաջարկությունները կարող են լուծել մեր երկրի խնդիրները, ուստի ես դա կվերցնեմ ինձ վրա, եթե կուսակցության անդամներն այլ որոշում չընդունեն», - ասել է նա՝ պատասխանելով ընտրությունների վերաբերյալ հարցին:
«Ես մտադիր եմ դա անել, որովհետև հավատում եմ մեր համոզմունքներին և կարծում եմ, որ ես այն մարդն եմ, որը համարձակություն ունի դրանք կյանքի կոչելու», - նշել է լե Պենն՝ ընդգծելով, որ «դա չի բացառում հնարավոր այլ թեկնածությունը»: