17/10/2019 16:56
Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը. պատգամավոր
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:
Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը...
Լավ դուք ուրիշ անելիք չունեք՞...
Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել հավանական վարկած կա՝ առաջինը, որ նա դարի հանցագործն է, երկրորդը, որ դա պարտադրված ծրագիր է:
Առաջինը՝ դժվար, երկրորդը՝ չգիտեմ...
Հույս ունենանք, որ այս դեպքում նույնպես նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները...»։