17/10/2019 18:13
Փաստորեն նույն իրավական հիմքով դադարել են ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև ԱԺ ևս չորս պատգամավորի լիազորություններ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին.
«Հետաքրքիր տվյալներ՝ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի Պատգամավիրի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։
Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենն ուղղակի զավեշտալի չէ», - գրել է Ռուբեն Մելիքյանը։